Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Զուրաբիշվիլիին
copy image url

Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Զուրաբիշվիլիին

Ներքին 2 տարի առաջ - 19:57 15-09-2022
Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորել է Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։