Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
copy image url

Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Ներքին 2 տարի առաջ - 15:12 24-06-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։

Դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, կապերի ակտիվացման համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության նշանակալի ներուժ է առկա զբոսաշրջության, առևտրի, կրթության, մշակույթի, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Ամենից շատ դիտված