Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր․ համայնքի ղեկավարի տեղակալ
copy image url

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր․ համայնքի ղեկավարի տեղակալ

Ներքին 2 տարի առաջ - 23:17 14-09-2022
Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։

Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի ներսում իրավիճակը գտնվում է օպերատիվ հսկողության տակ. «Ունենք հերթապահություն թե Ոստիկանության, թե տեղի բնակչության կողմից»։

Համայնքի ղեկավարի տեղակալն ասել է, որ Ջերմուկ քաղաքի տարածքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել. «Կեչուտ գյուղում վնասվել է հին առանձնատուն, որտեղ մարդիկ չեն բնակվում։ Ջերմուկ քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիքային հատվածը եւ թեթեւակի վնասներ է հասցվել Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը, որտեղ որ կրակոցներ են եղել։ Ծեծերը, կանայք, երեխաները տարհանվել են, տեղափոխվել են Վայք եւ Եղեգնաձոր։ Տեղում են այն բնակիչները, որոնք ծառայություն են կատարում քաղաքի տարածքում»։

Ամենից շատ դիտված