Աղոթեք Հայաստանի համար. Քարդաշյանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային
copy image url

Աղոթեք Հայաստանի համար. Քարդաշյանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Ներքին 2 տարի առաջ - 12:41 14-09-2022
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը «Սթորի» բաժնում կիսել է jkplatinum-ի գրառումը, որում ասվում է, որ մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը. համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական կյանքը փրկելու համար:

«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են:

Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի