Կորցրել ենք Սոթքի դիրքերը, Վերին Շորժան, Կապանից մարդիկ չեն կարողանում տարհանվել․ Արթուր Վարդանյան
copy image url

Կորցրել ենք Սոթքի դիրքերը, Վերին Շորժան, Կապանից մարդիկ չեն կարողանում տարհանվել․ Արթուր Վարդանյան

Ներքին 2 տարի առաջ - 15:38 13-09-2022
Քիչ առաջ ենք վերադարձել Սոթքից, իրավիճակը շատ լուրջ է թշնամին հրետանային հարվածներ է հասցնում մեր դիրքերի ուղղությամբ։ Բավականին մեծ կորուստներ ունենք, Զոդի չաստը ուժեղ ռմբակոծության տակ է, բավականին շատ զոհեր ունենք։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայոց Վահան» ջոկատի հրամանատար Արթուր Վարդանյանը։

«Կոնկրետ թիիվ չեն ասում, նաև չեն ասում ՝ խաղաղ բնակիչներից կա զոհ, թե ոչ, բայց մոտավորապես ժամը 4-ի դրությամբ ունեինք 16 զոհ՝ միայն Գեղարքունիքում և մեկ տասնյակից ավելի վիրավոր»։

Նա նաև տեղեկացրեց, որ լուրեր է ստանում Սյունքի մարզից։

«Գորիսից բնակիչների 70 տոկոսը տարհանվում է, քաղաքը ուրվական քաղաք է դարձել։ Մարդիկ Կապանից չեն կարողանում հեռանալ որովհետև ադրբեջանական դիրքերն այնպիսին են, որ իրենց հնարավորություն է տալիս կրակի տակ պահել ճանապարհը։ Ջերմուկում մարդիկ նկուղներում են։ Ռմբակոծվել է նաև Մեղրին, մի քանի արկ է ընկել նաև Գորիսի կողքի շրջակա գյուղերը։ Որոշ սահմանամերձ գյուղերում զենքեր են բաժանվում, բայց ամեն ընտանիք մեկ հոգու են զենք տալիս, դա բավարար չէ»։

Նա նշեց, որ այս պահին փորձում են հավաքագրել կամավորականների ու դիմել ՊՆ՝ պահանջելով, որ իրենց թույլ տան անցնելու հակահարձակման։

«Ժամանակն է, որ նման հնարավորություն ունենք, այս պահին արդեն Արցախի մասին չի խոսքը, հիմա արդեն Հայաստանի պետական սուվերեն տարածքի մասին է խոսքը»։

Նա նաև տեղեկացրեց, որ մենք կորցրել ենք Սոթքի դիրքերը, կորցրել ենք Վերին Շորժան։ Այսինքն, թշնամին բավական առաջ են եկել։ Վարդանյանի կարծիքով՝ պարտադիր պետք է ռազմական դրություն հայտարարվի երկրում։

«Դա հարկավոր է մեր պետականության պահպանման համար, միաժամանակ ասեմ, որ յուրքանչյուր հայորդի, որ ցանկանում է մեկնել սահման՝ նրան այդ հնարավորությունը պետք է տրվի։ Եթե այդպիսի հնարավորություն չպետք է տրվի, կարծում եմ մեր պետական սահմաններից ներս կամաց-կամաց բռնազավթերով, կոտորելով գալիս են առաջ։ Մարդիկ կարող են ամեն 10 օրը մեկ հարյուր հայի սպանել, ապա տարածքները բռնազավթելով առաջ գան։ Մեղադրել թուրքին թուրք լինելու մեջ սխալ է, պետք է մենք ոտքի կանգնենք ու պահանջենք, որ այս երկիրը, այս պետությունը ոչ բարով իշխանությունը, պետք է հասկանա, որ այս մարդկանց ոչ միայն ինքնապաշտպանվելու, այլև հակահարձակման անցնելու հնարավորություն է պետք տալ։ Միայն այս դեպքում մենք կկարողանանք հետ բերել մեր արժամապատվությունը, և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք կանգնած ենք ցեղասպանության առաջ, եթե նախկինում սպիտակ ցեղասպանություն էր իրականացվում, հիմա անցել են ֆիզիկական ոչնչացման»։

Նա նաև ընդգծեց, որ զորահավաքի անհրաժեշտություն նույնպես կա, որովհետև հիմա սահմանին 18-20 տարեկան տղաներն են կանգնած, ովքեր մեր կարիքն ունեն, եթե զորահավաք չիրականացվի, ապա կստացվի, որ մեր երեխաներին մատաղի են տանում։

«Եթե այս իշխանությունները հերթական անգամ այդ քայլի գնան, փաստացի կստացվի, որ կա համաձայնություն կոտորել հայ ազգին։ Եթե զորահավաք չլինի, մենք ինքներս կգտնենք միջոց ինքնապաշտպանվելու, չենք սպասելու։ Հիմա ռմբակոծվում են Հայաստանի սուվերեն տարածքները, բնակավայրերը, դա նշանակում է որ Ադրբեջանը, Թուրքիան և շատ այլ պետություններ շահագրգռված են որ հայ ազգի ոչիչացման մեջ։ Սա ազգային սպառնալիք է»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի