Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմում տուժածներ չկան: