Ներկայիս իրավիճակը քաղաքական անբարոյականության հետևանք է. Թևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:42 12-09-2022
Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ այն անվտանգային մարտահրավերները, որոնք հիմա ունենք, հետեւանք է քաղաքական անբարոյականության, որովհետեւ երբ կյանքը առնում է անբարոյական, այսպիսի հետեւանքներն անխուսափելի են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Հայաստանը հետեւանք է ղարաբաղյան շարժման եւ այն նպատակները, այն առաքելությունը, որ դրել ենք Հայաստանի Հանրապետության հիմքում, արձանագրված են Անկախության հռչակագրում: ՀՀ-ն ստեղծվել է «պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ «միացում» կարգախոսների ներքո»,- ասաց Թեւանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված