ԵՄ-ի խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը
copy image url

ԵՄ-ի խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը

Ներքին 2 տարի առաջ - 12:15 09-09-2022
Եվրամիության Էկոմիկայի եւ ֆինանսերի նախարարները սեպտեմբերի 9-ին Պրահայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը, որն առաջարկել Է Եվրահանձնաժողովը:

Այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով նախարարական հանդնպման, նրա ելույթը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Նախարարները կքննարկեն Ուկրաինայի աջակցության հարցը, եւ մենք պետք Է շատ հպարտանանք այն բանով, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ առաջարկել Է 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: