Վրաստանը չի կատարել մակրոֆինանսական աջակցության պայմանները. ԵՄ
copy image url

Վրաստանը չի կատարել մակրոֆինանսական աջակցության պայմանները. ԵՄ

Արտաքին 3 տարի առաջ - 13:38 01-09-2021

Այսօր ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Ժուլիեն Քրամփը, ելույթ ունենալով հատուկ ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ ԵՄ-ն հաշվի է առնում մակրոֆինանսական օգնություն ստանալուց հրաժարվելու վերաբերյալ Վրաստանի կառավարության փաստարկները: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Վրաստանը չի կարող համարժեք կատարել մակրոֆինանսական աջակցության պայմանները, մասնավորապես՝ բարձրացնել դատական ​​համակարգի անկախությունը, հաշվետվողականությունն ու որակը, հայտնում է «Նետգազետին»:

Վրաստանի կառավարությունը Եվրոպական միությանը տեղեկացրել է իր որոշման մասին՝ ձեռնպահ մնալ 75 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն խնդրելուց:

Այդ գումարը պետք է փոխանցվեր մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը, եթե Վրաստանը կատարեր փոխադարձ համաձայնեցված պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2020 թ. սեպտեմբերին՝ մակրոֆինանսական աջակցության ծրագրի պայմանները ստորագրելիս:

150 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնությունը, որի կեսն արդեն փոխանցվել է, ուղղված էր օգնելու վրաց ժողովրդին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը: Այդ միջոցները պետք է օգտագործվեին ի շահ Վրաստանի քաղաքացիների:

Ամենից շատ դիտված