Հայաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը ներկայացրել է օգոստոսի լավագույն մարզչին։
Լավագույնի կոչմանն է արժանացել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։
Բարսեղյանի գլխավորությամբ երևանյան թիմը նախորդ ամսվա ընթացքում 5 հանդիպում է անցկացրել՝ տանելով 4 հաղթանակ, 1 խաղում էլ գրանցելով ոչ-ոքի։
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և «Վանի» մարզիչ Արթուր Ասոյանը։