Հանցագործը միշտ զենք ունի՝ օրինական, թե անօրինական․ Հակոբ Ճաղարյանը՝ զենքի ազատականացման մասին
copy image url

Հանցագործը միշտ զենք ունի՝ օրինական, թե անօրինական․ Հակոբ Ճաղարյանը՝ զենքի ազատականացման մասին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:37 07-09-2022
«Ժողովուրդը, զենքի անունը լսելով, ընկնում է կոնտուզիաների մեջ, որովհետև չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Նախ՝ զենքի մասին օրենքի նոր նախագիծը չի ազատականացնում զենքը, որ ով ուզի, առնի, կամ դրանով հանցագործ դառնա։ Այսինքն՝ սա ոչ թե զենքի ազատականացման մասին օրենք է, այլ սա ընդամենը փոփոխություններ են հին օրենքում։ Այս օրենքով մեծ ազատականություն չեն տալիս զենքին»,-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծին։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ են դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը։

Դիտարկմանը, որ քաղաքացիների մի մասը կարծում է, որ օրենքը գործելու դեպքում ՀՀ-ում սպանությունների և բռնությունների թիվը կավելանա, մյուս մասն էլ կարծում է, որ կարևոր նախագիծ է, Ճաղարյանն ասաց․ «Այստեղ երկու գաղափար խառնվում է․առաջինը՝ ճիշտ չի հասկացվում, որ սա զենքի ազատականացման մասին չէ, ես կասեի, որ ինչ-որ տեղ խստացնում է այս նախագիծը, տարիքային սահմանապակումներն են խստացնում և այլն։

Երկրորդը՝ զենքի ազատականացմանը, հանցագործությունների թվի աճին վստահորեն ասում եմ, այն երկրներին, որտեղ զենքի ազատականացում է տեղի ունեցել, օրինակ՝ Բուլղարիան, Չեխիան, Մոլդովան, Վրաստանը, այնտեղ նկատվել է կտրուկ նվազում զենքով կատարված հանցագործությունների։ Հանցագործը միշտ զենք ունի՝ օրինական, թե անօրիանական, նա դա անելու համար միշտ զենք գտնում է, և հանցագործությունների թիվը պակասում է, երբ նա վստահ չի լինում, որ դիմացինն այդ զենքից չունի»։

Նրա խոսքով Հայաստանում զենքով կատարված հանցագործությունները շատ քիչ են, իսկ հիմնական մասը անօրինական զենքով է կատարվել։ «Զենք ունեցող մարդը պետք է առողջ լինի, պետք է անպայման գրանցի իր զենքը։ Կրականշված զենքով կատարված հանցագործությունը շատ արագ բացահայտվում է, և ասել, որ, եթե մարդու ձեռքը զենք լինի, ապա նա հանցագործ է դառնալու, տխմարություն է»։

Ճաղարյանը կարծում է, որ պետությունը պետք է հետևի, թե ո՞վ է զենք ձեռք բերում, ֆիզիկապես առո՞ղջ, թե ոչ բանական և թմրանյութերից կախվածություն ունեցող մարդը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ