Գործակարգավարական խորհրդակցության նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ եթե որևէ մեկը շոըն է պահում իր բնակարանում, և կծելու դեպք կա, քաղաքապետարանն այդ դեպքում պայմանականորեն անզոր է, իսկ եթե դուրսն է, ուրեմն պետք է հասկանանք, որ այն ստերջացված է, թե՞ ոչ.
«Համացանցում տեղեկություն կա, որ «Վիոլա ջուրը» բացում էր քաղաքացին, ծորակից կապույտ ջուր էր գալիս։ Մենք ինչ որ բան արել ենք՞ այդ ուղղությամբ»։
«Վեոլա ջուր» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ պարզվել է, որ ջուրը համապատասխանում է խմելու ջրի ստանդարտներին, որը կախված է եղել շենքի ներքին ցանցում առկա բնակչի սանիտարական սարքերի խափանման հետ, որը լուծվել է։
Քաղաքապետը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին հարցրեց, թե ի՞նչ փուլում է կտորի վերանորոգման հարցը, նախագիծը որովհետև պատրաստ է, գումար են հատկացրել դրա համար.
«Մամուլիս իմացա, որ միլիոններ են բաժանում, բացեցի տեսա, որ 18 մլն դրամ ենք տվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։