Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը պարտվել է նորմալ հաշվով
copy image url

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը պարտվել է նորմալ հաշվով

Սպորտ 2 տարի առաջ - 15:34 02-09-2022
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում հերթական հանդիպումն է անցկացրել։

Հայ ֆուտբոլիստուհիները 1։2 հաշվով պարտվել են Կոսովոյի հավաքականին։

F խմբում 9 տուրերում էլ Հայաստանի կանանց հավաքականը պարտություն է կրել։ Ի դեպ,Հայաստանի ընտրանին խփել է առաջին գոլը. Կոսովոյի ընտրանու ֆուտբոլիստուհին գրավել է սեփական դարպասը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը 0։19 հաշվով պարտվել է Բելգիային, 0։12 հաշվով Լեհաստանին, 0։10 հաշվով Բելգիային։

Հայաստանի հավաքականը 0 միավորով եզրափակում է խումբը. 9 պարտություն, 1 խփած, 64 բաց թողած գոլ։

Ամենից շատ դիտված