Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ 1-ին դասարան ընդունված դուստրը Սեպտեմբերի 1-ի միջոցառմանը պատերազմի մասին երգ է երգում։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Շատ արցախցիների նման այսօր իմ դուստրն էլ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի շեմին: Ես մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, խաղաղ ու անհոգ, հետաքրքիր ու ջերմ հիշողություններով լեցուն դպրոցական տարիներ, որոնք կուղեկցեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում:
Մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում մեր բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ նոր ուսումնական տարում»,- գրել է նա։