Քննչականը քիչ հետո հաղորդագրություն կտարածի, մինչև այդ խիստ գաղտնի են պահում
copy image url

Քննչականը քիչ հետո հաղորդագրություն կտարածի, մինչև այդ խիստ գաղտնի են պահում

Ներքին 2 տարի առաջ - 15:09 30-08-2022
Քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին։

Pilitik.am-ը գրել էր, որ Արցախից Երևան գալու ճանապարհին նա ձերբակալվել և բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի զինվորկան վարչության քննիչների հանձնարարությամբ։

Oragir.news-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը նախ ասաց, որ ինքը տեղյակ չէ դեպիքց, և իրեն 15 րոպե ժամանակ է պետք ինֆորմացիան ճշտելու և գոնե այն հաստատելու կամ հերքելու համար։
15 րոպե անց բազմաթիվ զանգերից հետո մի կերպ հաջողվեց կապվել Թադևոսյանի հետ, սակայն նա ընդամենն ասաց, որ քիչ հետո Քննչական կոմիտեն հայտարարություն կտարածի, իսկ մինչ այդ ոչինչ ասել չի կարող։

Թադևոսյանին հորդորեցինք, խնդրեցինք, պահանջեցինք, որ գոնե ասի՝ ճի՞շտ է ձերբակալման լուրը, ընդամենը պատասխանի այո կամ ոչ, սակայն ՔԿ մամուլի խոսնակն էլ իր հերթին խնդրեց, որ հարցեր չտանք, ինքը ոչինչ ասել չի կարող։

Այս ամենից օբյեկտիվ ենթադրություն է պետք անել, որ Քննչական կոմիտեն Փաշինյանի հերթական հրահանգ է կատարել, իսկ այժմ ժամանակ են շահում Արզումանյանի ձերբակալումը իրավաբանորեն հիմնավորելու համար։ Դեպքն ինքնին արտառոց է, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի ձերբակալել են Արցախի նախագահի գործող խորհրդականին, այսինքն՝ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյայի։

Ամենից շատ դիտված