Տավուշի Սևքար գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ․ ԱԻՆ
copy image url

Տավուշի Սևքար գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ․ ԱԻՆ

Ներքին 2 տարի առաջ - 18:24 29-08-2022
Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։07-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի վարչական տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Ամենից շատ դիտված