«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին»
copy image url

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Վանին»

Սպորտ 2 տարի առաջ - 21:12 27-08-2022
Ընթանում է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։

Այսօր՝ օգոստոսի 27-ին, կայացել է մեկ հանդիպում՝ «Արարատը» ընդունել է «Վանին»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում տանտերերը հաղթել են նվազագույն՝ 1։0 հաշվով։

Հանդիպման 28-րդ րոպեին միակ գոլը խփել է Ալիկ Առաքելյանը։

«Արարատը» այս հաղթանակի շնորհիվ 7 միավոր վաստակեց, իսկ «Վանը» նոր առաջնությունում առաջին պարտությունը կրեց և ակտիվում ունի 10 միավոր։

Ամենից շատ դիտված