Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի․ Էդմոն Մարուքյան
copy image url

Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի․ Էդմոն Մարուքյան

Ներքին 2 տարի առաջ - 19:53 25-08-2022
«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ նշանակի՞, թե՞ չնշանակի»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է:

Այսինքն՝ արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ ստեղծված հակամարտություն, առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից:

Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է Մարուքյանը:

Ամենից շատ դիտված