ՄԻՊ-ը արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
copy image url

ՄԻՊ-ը արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

Ներքին 2 տարի առաջ - 19:10 25-08-2022
Երևանի Ազատության հրապարակում 2022 թ. օգոստոսի 24-ին արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։

Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։

Ամենից շատ դիտված