Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին
copy image url

Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Ներքին 2 տարի առաջ - 17:17 15-07-2022
Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Հայտարարության մեջ ասվում է․ «Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»։