«Նոա» ֆուտբոլային ակումբ. երբ «զարգացման վեկտորը» թիմին իջեցնում է անդունդը
copy image url

«Նոա» ֆուտբոլային ակումբ. երբ «զարգացման վեկտորը» թիմին իջեցնում է անդունդը

Սպորտ 2 տարի առաջ - 15:46 22-08-2022
1 տարուց ավելի է, ինչ հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտնել է զարգացման վեկտորի փոփոխության մասին։

«Տրամաբանությունն ու առողջ դատողությունը, ինչպես նաև մի շարք գործոններ ստիպեցին մեզ փոխել վեկտորը: Վստահ ենք, որ նոր մոտեցմամբ ևս կկարողանանք կրկնել վերջին երկու տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունը: Ամենակարևորն այն է, որ մենք ուզում ենք կերտել ապագան»,- գրված էր ակումբի հայտարարության մեջ։

Նախ, հարկ է նշել, որ նոր վեկտորով «Նոան» նախորդ առաջնությունն ավարտեց ընդամենը 6-րդ տեղում և բավականին հետ էր մրցանակային տեղեր զբաղցնելու հնարավորությունից։

Նոր առաջնությունում «Նոայի» նորավեկտոր փուչիկը պայթում է... թիմը մեկնարկային 4 խաղերից 3-ում պարտվել է, մյուս հանդիպումն ավարտել ոչ-ոքի, խփել 5 գոլ, բաց թողել, ուշադրություն, 13-ը...։ 4-րդ տուրում էլ «Նոան» ջախջախվեց 0։6 հաշվով։ Ի դեպ, այդ հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից 15 րոպե ուշ։ Կան տեղեկություններ, ըստ որոնց՝ «Նոայի» ֆուտբոլիստները տևական ժամանակ աշխատավարձ չեն ստացել և այդկերպ արտահայտել են իրենց բողոքը։ Պատահական չէ նաև, որ այդ հանդիպումից առաջ հրաժարական էր տվել թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը։

Ինչքան էլ, որ ակումբը փորձել է ապահովագրել իրեն սպասվող աղետալի իրավիճակից, ամեն դեպքում կատարվողը նորմալ չէ և սխալ՝ առաջին հերթին սեփական երկրպագուների առջև։

«Նոան» բավականին շռնդդալից ուղի է անցել հայկական ֆուտբոլում՝ դառնալով գավաթակիր, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, մասնակցել է եվրագավաթներին... ուստի կարելի էր կարճատև պատմությունը հենարան դարձնել հետագա հաջողությունների համար, սակայն, փաստացի, ակումբն անտեսված է սեփականատերերի կողմից։ «Նոա հոլդինգի» (որին պատկանում է ակումբը) համար երևի թե մյուս ակումբները, որոնք հովանավորության տակ են, ավելի շահավետ են, իսկ երևանյան թիմը կորցրել է հետաքրքրությունը...

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում