Ինչպես կարելի է այս ծանր պահին լքել երկրի քաղաքացիներին․ Ժաննա Ալեքսանյան
copy image url

Ինչպես կարելի է այս ծանր պահին լքել երկրի քաղաքացիներին․ Ժաննա Ալեքսանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:35 17-08-2022
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ այսպիսի աղետալի, ողբերգական իրավիճակում երկրի առաջին դեմքերը մարդկանց խոսք չունեն ասելու, հրապարակայնորեն ցավակցելու, զոհերի հարազատների առջև իրենց գլուխը խոնարհելու, մեղա գալու։ Վիշտը կիսելը բնական զգացում է, էլ չեմ խոսում պարտավորությունների, պատասխանատվության մասին։ Լռությունը պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն է, իրենց ոչ մի կերպ չկապելը տեղի ունեցածի հետ։ Ինչպես կարելի է այս ծանր պահին լքել երկրի քաղաքացիներին։ Ինչ երեսով եք շարունակելու մնալ ձեր պաշտոններին, ինչ բացատրություն եք տալու մարդկանց։ Հիմա ում եք մեղադրելու»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի