Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
copy image url

Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Ներքին 2 տարի առաջ - 19:55 17-08-2022
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը առևտրատնտեսական ոլորտում և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։

Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման կարևոր խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված