«Թարմ տեղեկատվությունն այն է, որ մենք հերթափոխը կատարեցինք՝ թե՛ մարդկային ռեսուրսը և թե՛ տեխնիկան։ Ներկա պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները»։ Այս մասին այսօր դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Արմեն Փամփուխչյանը։
«Մենք ունենք այնտեղ երկու սյուն, հիմնասյուներ կային, որ երեկվանից մնացել էին։ Հիմա այդ սյուների վնասազերծման աշխատանքներն ենք իրականացնում, որովհետև այդ երկու սյունը մեծ վտանգ են ներկայացնում թե՛փրկարարների և թե՛ այնտեղ գտնվող մարդկանց համար։
Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել՝ հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ. մեծ հույս ունենք, որ նաեւ՝ կենդանի մարդիկ։ Շենքի փլուզման վտանգ իրականում կա, հիմա իրականացնում ենք սյուների վնասազերծումը, որոնք իրենցից նույնպես վտանգ են ներկայացնում։ Սյուները կվնասազերծենք, կունենանք դաշտ՝ աշխատելու, որովհետեւ հավանական փլատակի տակ հայտնված քաղաքացիների հենց վայրն այնտեղ է նշմարվում»,- ասաց նախարարը։