«Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակն այլևս չի տարածվում․ ԱԻՆ
copy image url

«Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակն այլևս չի տարածվում․ ԱԻՆ

Ներքին 2 տարի առաջ - 11:13 15-08-2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Մեզ հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել հրդեհը, կրակն այլևս չի տարածվում: Սակայն հրդեհ մարելը բարդանում է, քանի որ չգիտենք, թե ինչ կա պահեստներում և ինչն է այժմ այրվում: ԱԻՆ-ը շարունակում է փրկարարական աշխատանքները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ: Բժշկական կենտրոններ է տեղափոխվել 61 քաղաքացի, որոնցի 21-ը շարունակում են ստացիոնար բուժումը։ Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Ամենից շատ դիտված