Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի շահերին հակընդդեմ տրամաբանությամբ․ թուրքագետ
copy image url

Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի շահերին հակընդդեմ տրամաբանությամբ․ թուրքագետ

Ներքին 2 տարի առաջ - 15:00 14-08-2022
«Հայ և թուրք բանագնացների նախորդ հանդիպումները տեղի էին ունենում երրորդ երկրներում, սակայն թուրք պաշտոնյաների և թուրքական մեդիադաշտում շրջանառվում էր, որ հաջորդ հանդիպումները տեղի կունենան Հայաստանում կամ Թուրքիայում։ Այնպես որ հավանական է՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կարս քաղաքում»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյան։

Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ նրանց ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչներից պարզ է դառնալու, թե ինչի մասին են լինելու բանակցություններն ու քննարկումները։

«Իմ և մյուս մասնագետների բնորոշմամբ՝ Արտգործնախարարության մասնակցությունը խոսում է թուրքական նախապայմանների, թուրքական պարտադրանքների իրականացման, սահմանների, հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորմանը գնացող քայլերի մասին»,- ասաց նա։

Թուրքագետը հավելեց, որ Էկոնոմիկայի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը այդ հանդիպմանը պետք է հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների, բացվող ճանապարհների քննարկման համար։
«Ամենակարևոր հարցը, որը մնում է օրակարգում, որը պետք է մտահոգի գոնե գիտակից հանրությանը և շարունակի մնալ մտահոգիչ, այն է, որ այս պրոցեսը տեղի է ունենում նախապայմաններով, թուրքական պարտադրանքով, և մնացած դետալները, թե որտեղ կհանդիպեն կամ ովքեր կմասնակցեն, ածանցյալ են այն ամենին, որ սա տեղի է ունենում Հայաստանի շահերին հակընդդեմ տրամաբանությամբ»,- եզրափակեց Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ թուրքական Ulusal kanal կայքը հայտնել էր, որ Հայատանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ՝ 5-րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Ըստ անանուն աղբյուրի՝ հայ և թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաև երկու երկրների Էկոնոմիկայի, Կապի ու Հեռահաղորդակցության և Արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, և անհրաժեշտ համարել տեխնիկական ուսումնասիրության ենթարկել Հայաստանի և Թուրքիայի միջև Արաքս գետի վրայի կամուրջը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված