«Մանչեսթեր Յունայթեդն» ամոթալի պարտություն կրեց
copy image url

«Մանչեսթեր Յունայթեդն» ամոթալի պարտություն կրեց

Սպորտ 2 տարի առաջ - 22:41 13-08-2022
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին»։ Տանտերերը հաղթեցին ջախջախիչ 4։0 հաշվով։

Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում՝ 25 րոպեների ընթացքում։ Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց Յոշ Դասիլվան բացել է հաշիվը, իսկ 18-րդ րոպեին Մատիաս Յենսենը կրկնապատկել է այն։ 30-րդ րոպեին Բեն Մին խփել է 3-րդ գոլը, իսկ 5 րոպե անց Բրայան Մբեումոն ձևակերպել է վերջնարդյունքը՝ 4։0։

Էրիկ տեն Հագի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց։

Հանդիպման տեսությունը.


Ամենից շատ դիտված