Արցախի Հանրապետությունում երեկ տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի որդու` Արտյոմ Վանեցյանի նշանադրությունը։
Արտյոմի ընտրյալը Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի դուստրն է՝ Լարա Սարգսյանը։ Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, ինստագրամի իր էջում հրապարակել է նշանադրության արարողությունից լուսանկարներ։
Նշենք, որ երեկ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում դստեր հետ Արցախից լուսանկար էր հրապարակել` մակագրելով. «Աղջիկս առաջին անգամ Արցախում է»։ Սակայն Արցախում գտնվելու իրական պատճառի մասին որևէ խոսք չկար: