Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
copy image url

Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը

Ներքին 2 տարի առաջ - 10:41 11-08-2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ1+100-կմ11+784 հատվածում։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, 10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ եւ Կապս բնակավայրերով։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ եւ ընկերներ» ՍՊԸ-ն։

Ամենից շատ դիտված