Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գևորգյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրելով, որ «Ուրարտու» հանրախանութում Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարով դպրոցական պայուսակներ են հայտնվել։
Oragir.news-ը «Ուրարտու» հանրախանութից փորձեց ճշտել, թե ինչպես են Քեմալի նկարով պայուսակները հայտնվել խանութում, իրենք չե՞ն տեսել, թե ով է վրան պատկերված։
Հանրախանութի տնօրենը հերքեց՝ ասելով, որ նման պայուսակ չկա իրենց խանութում, և առաջարկեց հենց այս պահին բոլոր ցանցերով պտտվել և տեսնել, որ նման պայուսակներ իրենք չեն վաճառում։
