Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
copy image url

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

Ներքին 2 տարի առաջ - 11:30 10-08-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի Հանրապետության նախագահ Գիլյերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոսային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էկվադորի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ հնարավոր ջանքերը կներդնենք Հայաստան-Էկվադոր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էկվադորի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։