Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
copy image url

Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ

Ներքին 2 տարի առաջ - 19:14 09-08-2022
ՀՀ արտակարգ իրավիճակներիփոխնախարարն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը պայմանավորվածություն են ձեռք բերել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դպրոցների անվտանգության չափորոշիչներ կմշակեն, և Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում տիպային ապահով սենյակներ կստեղծվեն այդ չափորոշիչներով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին։

Հանդիպմանը քննարկվել են նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի դիմակայության, դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքացիական պաշտպանության պաշտոնական շինությունների տեղակայման կարևորությունը։

Ամենից շատ դիտված