Մեռնողը մենք չե՞նք, զե՛նք տվեք, ո՛չ նավատորմ եմ ուզում, ո՛չ ավիացիա․ էն, ինչ ուզում եմ, լիքն է Հայաստանում․ Մանախ

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 15:26 09-08-2022
Ո՛չ նավատորմ ենք ուզում ՊՆ-ից, ո՛չ ավիացիա ենք ուզում, հրետանի էլ, որ տան, փառք Աստծո, էդ էլ չեն տալու, հրաձգային զինատեսակներ, ականապատման միջոցներ տվեք, գնանք անցնենք պաշտպանության, գնանք պաշտպանական բնագծեր գծենք։ Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության մոտ իրականացրած ակցիայի ընթացքում ասաց «Կամետա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Այվազյանը (Մանախ)։

«Մեկ տարուց ավելի է՝ թուրքն ասում է, որ այդ գյուղերը վերցնելու է, ինչի՞ մի հատ ինժեներական կառույց չեն ձևավորվել այնտեղ։ Աղավնոն բաց տարածք է, եթե հրետանին աշխատեց, խնդիր է։ Քարաշեն մի տուն էլ չկա, որ մտնես քարի տակ, կրակ վարես, այդ գյուղը պաշտպանական բնագիծ չունի, մի խրամատ անգամ չկա։ Հիմա դեռ ժամանակ կա, ասում ենք՝ հրաման տվեք, գնանք սարքենք, առանց դրա՝ ես մարդկանց մահվան չեմ տանի։ Մեռնողը մենք չե՞նք, կռվողը մենք չե՞նք, հետ գալացողը մենք չե՞նք, զենք տվեք, ի՞նչ գործ ունենք․ ես զենք ունեմ գաղտնի պահած, երբ կարողանան գտնել, թող դատեն, բայց էդ զենքերն էստեղ չեն աշխատի։ Էդ զենքերը Սարդարապատի ճակատամարտի համար են նախատեսված, չեմ տալու, կգտեն՝ թող դատեն, բայց էդ զենքերով չեն կարող էնտեղ, 5-րդ սերնդի պատերազմ է։ Բայց էնպիսի զենքեր են պետք, որ Հայաստանում կան, լցված են, թող տան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված