Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը առաջին պարտությունը կրեց՝ զիջելով առաջատարի դիրքը
copy image url

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը առաջին պարտությունը կրեց՝ զիջելով առաջատարի դիրքը

Սպորտ 2 տարի առաջ - 21:17 07-08-2022
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթանում է շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան:

Կարևորագույն ստուգատեսի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ընտրանուն:

Հայաստանի շախմատի գլխավոր թիմից Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեցին:

Հայաստանի ազգային թիմը կրեց առաջին պարտությունը և զիջեց առաջատարի դիրքը: Մեր թիմը 15 միավորով Հնդկաստանի հիմնական հավաքականի հետ կիսում է 2-3 հորիզոնականները, իսկ Ուզբեկստանի հավաքականը 16 միավորով գլխավորեց աղյուսակը:

Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 տուր:

Ամենից շատ դիտված