Իրանի արտգործնախարարը կարծում է, որ միջուկային զենքը տեղ չունի երկրի քաղաքական ծրագրում
copy image url

Իրանի արտգործնախարարը կարծում է, որ միջուկային զենքը տեղ չունի երկրի քաղաքական ծրագրում

Արտաքին 2 տարի առաջ - 20:52 07-08-2022
Միջուկային զենքը չի մտնում Իրանի քաղաքական ծրագրի մեջ, դրա տիրապետումը հակասում է Իսլամական Հանրապետության սկզբունքներին։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Միջուկային զենքը տեղ չունի Իսլամական Հանրապետության քաղաքական ծրագրում»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Աբդոլլահյանի խոսքով՝ «լուրջ ուշադրություն պետք է դարձնել Մերձավոր Արեւելքում ատոմային զենքից զերծ գոտու ստեղծմանը»։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը նման գոտու ստեղծման նախաձեռնողներից մեկն է, և մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական համագործակցությունն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Իրանը միջուկային ռումբի կարիք չունի եւ չի գնա այս ուղղությամբ։ Միջուկային էներգիան, ըստ Քամալվանդիի, անհրաժեշտ է Իսլամական Հանրապետությանը բացառապես երկրի կարիքները բավարարելու համար։

Ամենից շատ դիտված