Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը իր ֆեյսբուքյան
էջում լուսանկար է հրապարակել Աղավնո գյուղից կից գրառմամբ.
«Գյուղ Աղավնո։
06.08.2022 -Բարև ձեզ երեխաներ։ Ի՞նչ առիթով եք հավաքվել։
-Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։



