Հ1-ի լրատվական ալիքի սփռումը Երևանում դադարեցվել է
copy image url

Հ1-ի լրատվական ալիքի սփռումը Երևանում դադարեցվել է

Ներքին 2 տարի առաջ - 12:51 06-08-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո»-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» և «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»:

ՀՌՀ-ն հունիսի 4-ի որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը» և նրանց տրամադրել էր Երևանի տարածքում սփռման լիցենզիա: Հայկական երկրորդ հեռուստաալիքը դատարանում բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը։ Դատարանը վճռել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը: Սույն որոշումը ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել են նախ Վերաքննիչ վարչական դատարանում, ապա նաև Վճռաբեկ դատարանում, սակայն Վերաքննիչը անփոփոխ է թողել դատարանի որոշումը, իսկ Վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ դատական պրոցեսն ավարտվել է, և սկզբնական վճիռը մտել է ուժի մեջ, այսինքն՝ անվավեր է ճանաչվել ՀՌՀ որոշումը։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց Հանրային հեռուստաընկերության մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ։ Հարցին, թե դադարեցվե՞լ է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը, նա պատասխանեց. «Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Անջատվել է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն այլևս չի կարող հեռարձակում իրականացնել»։

Անդրադառնալով հարցին, թե մասնակցելո՞ւ են հայտարարվող նոր մրցույթին, Օհաննյան ասաց. «Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին»:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ