Արարատի մարզում Nissan Murano-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում Nissan Murano-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 18:16 04-08-2022
Արարատի մարզում, այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն ու վիրավորները անչափահաս տղաներ են։

Ամենից շատ դիտված