Այսօր՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։25 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլ. էներգիայի մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին հայտնում են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: