ԲԴԽ նախագահի ժ.պ-ն պետք է փոխվի. անհարմար բան ստացվեց
copy image url

ԲԴԽ նախագահի ժ.պ-ն պետք է փոխվի. անհարմար բան ստացվեց

Ներքին 2 տարի առաջ - 11:10 01-08-2022
Oragir.news-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի պաշտոնավարումը լեգիտիմ չէ:

Խնդիրն այն է, որ Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո օրենքի ուժով նախագահի ժ.պ պետք է դառնա հենց տիկին Հովսեփյանը՝ որպես ամենավագ: Հովսեփյանը ծնվել է 22.01.1966, իսկ Չիչոյանը՝ 01.07.1966, այսինքն՝ ԲԴԽ նորընտիր անդամը վեց ամսով մեծ է Չիչոյանից:
Եւ քանի որ Չիչոյանը ոչ թե նախագահ է, այլ ժ.պ, իսկ ժ.պ դառնում է տարիքով ավագը, ուստի իր տեղը պետք է զիջի գործընկերոջը: Այլ հարց է, որ կարող է Հովսեփյանը ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի պես հրաժարվել նախագահի պաշտոնից: Ինչպես ասում են՝ անհարմար բան ստացվեց, հազիվ էր Չիչոյանը հարմարվել նոր պաշտոնին, իմանար գլխի գալիքը, ամեն ինչ կաներ ավելի երիտասարդ ԲԴԽ անդամ ընտրելու համար:

Ձեզ գուցե հետաքրքրի