Ոչ մի լավ բան չեմ սպասում. միակ ցանկությունս, որ վարչապետը փոխվի. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:11 16-12-2024
Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որ դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները։

«Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,- գրված է գրառման մեջ։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել. «Ի՞նչ հրաշքի եք սպասում դեկտեմբերի 25-ին ԱԺ այգում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ մի լավ բանի չի սպասում, եղան մարդիկ, ովքեր կարծիք հայտնեցին, որ ԱԺ այգում կլինեն շնորհավորանքներ և նվերներ երեխաների համար։

«Ոչ մի բանի չեմ սպասում ո՛չ իրենցից, ո՛չ իրենց այգուց»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ պատասխանեց. «Խաղաղություն»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ միայն մեկ ցանկություն ունի, որ ունեն հայերից շատերը։

«Միակ ցանկությունս, որ վարչապետը փոխվի։ Վստահ եմ` շատերն են նույն բանը ցանկանում»,- ասաց նա։

Մեկ այլ տղամարդ էլ պատասխանեց. «Իրանք տեղով հրաշք են»։

Անցորդներից մեկն էլ հիասթափված նշեց. «Ոչ մի հրաշքի չեմ հավատում էս պետությունից»։

Մանրամասները` տեսանյութում։