Նուբարաշենի գերեզմանների դիմաց, բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ. shamshyan. com
copy image url

Նուբարաշենի գերեզմանների դիմաց, բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ. shamshyan. com

Ներքին 2 տարի առաջ - 15:51 31-07-2022
Այսօր՝ հուլիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանների մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլը։

Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մենկելուց։

Վիրավորներց մեկը զինվոր է: Վթարի փաստով Վ. Բաբաջայանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված