Անտառային հրդեհը տարածվել է թուրքական հանգստավայրի հյուրանոցում. տեսանյութ

Ավելին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:17 30-07-2022
Թուրքական Մարմարիսում բնականանտառային հրդեհը մոտեցել է զբոսաշրջային գոտուն։ Բոցը տարածվել է դեպի անտառի սահմանամերձ փոքրիկ հյուրանոցի շենք։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բռնկվել են հյուրանոցը և մոտակայքում գտնվող մի քանի մասնավոր վիլլաներ, մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Հրդեհի մարումը դժվարանում է ուժեղ քամու պատճառով, կրակն արագորեն տարածվել է այլ առողջարանային գյուղերի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված