Վրաստանում ուղղաթիռ է կործանվել, որում 8 մարդ է եղել
copy image url

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել, որում 8 մարդ է եղել

Ավելին 2 տարի առաջ - 21:52 29-07-2022


Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն՝ Վրաստանում, Գուդաուրիի շրջանում ուղղաթիռ է կործանվել, որում 8 մարդ է եղել՝ անձնակազմի չորս անդամ, երկու փրկարար և երկու բժիշկ։

Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։

Միջադեպի հետևանքով Ռազմական վրացական ճանապարհի մի հատվածում երթևեկությունը փակվել է։

Տվյալների համաձայն՝ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ուղղաթիռը պետք է ձորից դուրս բերեր վթարի ենթարկված երկու հոգու․ պարապլանը բախվել էր ժայռին։ Ականատեսների վկայությամբ՝ պարապլանը վայրէջք է կատարել դժվարամատչելի վայրում՝ նեղ կիրճում։ Դատելով կադրերից՝ օգնության շտապող ուղղաթիռը կորցրել է կառավարումը։



Ամենից շատ դիտված