Արցախի ԱԻՊԾ սակրավորները ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը
copy image url

Արցախի ԱԻՊԾ սակրավորները ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը

Ներքին 2 տարի առաջ - 18:38 29-07-2022
Հուլիսի 29-ին ժամը 13:54-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար` Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240մմ հրթիռ է :

Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել:

Ամենից շատ դիտված