Կարմիր Շուկայի բնակիչը ոստիկանություն է դիմել ադրբեջանցիների կրակոցների առնչությամբ
copy image url

Կարմիր Շուկայի բնակիչը ոստիկանություն է դիմել ադրբեջանցիների կրակոցների առնչությամբ

Ներքին 2 տարի առաջ - 18:05 29-07-2022
Երեկ Արցախի Կարմիր Շուկա համայնքի մի բնակիչ ոստիկանություն է դիմել՝ հաղորդելով, որ նույն օրը հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել են իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն՝ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հայտնել է, որ կրակոցներն արձակվել են ժամը 11:45-ի սահմաններում: Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ:

Վնասի չափը պարզվում է:

Նախօրեին Արցախի ՆԳՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ:

Ամենից շատ դիտված