Ասիայի ամենահարուստ կինը՝ չինացի ձեռնարկատեր Յանգ Հուիյանը, կորցրել է իր կարողության կեսն անշարժ գույքի համաշխարհային շուկայի ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Չինուհին երկրի խոշորագույն անշարժ գույքի օպերատորներից մեկի՝ Country Garden Holdings-ի բաժնետեր է։ Հուիյանը կորցրել է իր կարողության 52%-ը վերջին յոթ ամսում։ Տարեսկզբին ձեռնարկատիրոջ կարողությունը կազմում էր 23.7 միլիարդ դոլար, սակայն ճգնաժամի պատճառով այն նվազել է մինչև 11.3 մլրդ դոլար։