ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից իրանական ռազմական ԱԹՍ-ներ գնելու նշաններ չի տեսել․ Ջոն Քիրբի
copy image url

ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից իրանական ռազմական ԱԹՍ-ներ գնելու նշաններ չի տեսել․ Ջոն Քիրբի

Արտաքին 2 տարի առաջ - 10:49 27-07-2022
ԱՄՆ իշխանությունները ՌԴ-ի կողմից՝ Իրանից ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու նշաններ չեն տեսել, ինչպես նաև այդ սարքերը Ռուսաստան առաքելու ապացույցներ։ Այս մասին երեքշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք ոչ մի ապացույց չենք տեսել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարման կամ գնման վերաբերյալ»,- ասել է նա։ Քիրբին պնդում էր, որ Միացյալ Նահանգները նախկինում ուներ տվյալներ, որոնք իբր ցույց էին տալիս ռուսական կողմի շահագրգռվածությունը Իրանից այդ սարքերը ձեռք բերելու հարցում։

Նրա խոսքով՝ արևմտյան պատժամիջոցները «վնասում են <...> Ռուսաստանի Դաշնության պաշտպանական համալիրին»։ Ըստ Քիրբիի, Մոսկվան, դրա հետ կապված, «դժվարություններ ունի նորագույն միջոցների տեղակայման հարցում»։

Ամենից շատ դիտված