«Արդեն գրեթե 40 հազար․ այսքան մարդ է կորցրել ռուսական բանակը փետրվարի 24-ից մինչ օրս։ Եվ տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ։ Յուրաքանչյուր ոք, ով պահպանել է որևէ կապ Ռուսաստանում կամ տեղեկատվական ազդեցություն ունի նրանց հասարակության վրա, պետք է այս պարզ փաստը փոխանցի նրանց, ում կարող է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի»։
Ուկրաինայի նախագահի խոսքերն է փոխանցում BBC լրատվական գործակալությունը և հավելում, որ պատերազմի ժամանակ BBC-ն չի կարող օպերատիվ կերպով ստուգել պաշտոնյաների տեղեկատվությունը: Զոհվածների թիվը, որը նշում են Զելենսկին և Ուկրաինայի գլխավոր շտաբը, ավելին է, քան երեք պատերազմներում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի կորուստները՝ աֆղանական և երկու չեչենական, միասին վերցրած։