ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսայի նավահանգստին հասցված հրթիռային հարվածի փաստը
copy image url

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսայի նավահանգստին հասցված հրթիռային հարվածի փաստը

Արտաքին 2 տարի առաջ - 16:32 24-07-2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կիրակի օրը՝ հուլիսի 24-ին, հաստատել է Օդեսայի նավահանգստի վրա հրթիռային հարձակման փաստը։

Ռուսական իշխանությունների տվյալներով՝ հարվածը հասցվել է նավահանգստում գտնվող նավաշինական գործարանին։ Հարվածի արդյունքում ոչնչացվել է ուկրաինական ռազմանավ, ինչպես նաև «Harpoon»հականավային հրթիռների պահեստը։
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հարվածի հետևանքով շարքից դուրս են եկել ուկրաինական ռազմանավերի վերանորոգման ձեռնարկության արտադրական օբյեկտները։

Օդեսայի նավահանգիստը հրթիռակոծվել է հուլիսի 23-ի առավոտյան։ Ուկրաինական հրամանատարությունը պնդում էր, որ հարվածը հասցվել է նավահանգստի այն հատվածին, որտեղ գտնվում էր հացահատիկը (հետագայում զինվորականները հայտարարեցին, որ ցորենի ամբարը չի վնասվել)։

Ամենից շատ դիտված